Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Երկու խավարասերների ընկերությունը միշտ էլ կարող է մթագնել շահի լույսից»

«Երկու խավարասերների ընկերությունը միշտ էլ կարող է մթագնել շահի լույսից»
17.02.2017 | 01:35

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


Երկու խավարասերների ընկերությունը միշտ էլ կարող է մթագնել շահի լույսից:

Անշահախնդիր ընկերությունը միշտ էլ շահավետ է ընկերներից մեկի համար:

Ընկերությունը քո գտած գանձն է, որ ծախսում է քո ընկերը ձեր ընկերության ընթացքում:

Հույս մի՛ դիր ընկերներիդ վրա, և ձեր ընկերությունը երկարատև կլինի:

ՆԱԽԱՆՁ


Նախանձի օրը` ուրիշի փորը:

Նախանձից վառվողն իրեն նետում է բամբասանքների կեղտաջրերը:


Ինքնասիրահարված մարդն ինքն իր հետ ոտուգլուխ է քնում:

Նախանձի բերանում բամբասանքի հազար լեզու է աճում:

Նախանձի որդը ծնում է բամբասանքի վիշապներ:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ